Զինակից ընկեր, մեր յուրաքանչյուր հաջողություն չպետք է ինքհանգստացման պատճառ հանդիասանա, պետք է միշտ հիշել, որ հակառակորդը չի դադարեցնի տարբեր գործողություններով մեզ վնասներ պատճառելու իր վաղեմի մարտավարությունը. այն է, օգտվելով մեր սխալներից, հասնել արդյունքի:
Այսօր առավոտյան ժամը 11:20-ին ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ և դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել և որակվել է որպես «անհիմն և կանխակալ ապատեղեկատվություն»:
Հարց է առաջանում, իսկ ո՞ւր մնացին մյուս 12 ընդհարման դեպքերի արդյունքում ադրբեջանական կողմի կրած կորուստները… Ո՞ւր մնաց նույն՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ՊԲ-ի կողմից իրականացված կանխարգելիչ գործողության արդյունքում ադրբեջանական բանակի տված 3 զոհի և 4 վիրավորի փաստը, որի մասին հենց նույն Բաքվի քարոզչամեքենան խոստովանել է օգոստոսի 2-ին տարածած իր պաշտոնական հաղորդագրության մեջ…
ԼՂՀ-ն, իր հերթին, պատրաստ է շահագրգիռ միջազգային հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ շփման գծում վերջին միջադեպերի մասին և իր ներդրումն ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ապահովելու գործում։
Մենք մտահոգություն ենք հայտնում նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան:
Ալիևն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել առաջնագծում և համապատասխան հրամաններ է տվել սպաներին:
Կազիմիրովը լուրջ չի մոտենում Իլհամ Ալիևի այն հայտարությանը, թե «Ադրբեջանը հուսալի գործընկեր է»:
Վերջիվերջո, հակառակորդի հետախուզությունը քնած չէ:
«Մեր գործը սուրբա ա, մենք մեր հողն ենք պահում, իրենք են հարձակվում, թող իրենք մտածեն: Մեր զինվորները միշտ պատրաստ են, բարձր հոգեբանական վիճակում են գտնվում: Հա, իրանք բարձր խոսում են, զենք-զինամթերք են առնում, բայց հոգեպես պատրաստվածություն չունեն, կրակում են ու փախչում»,- վստահեցրել է ավագ ենթասպա Կարեն Ասլանյանը՝ հավելելով, որ մեր զինվորները սահմանից և ոչ մի դեպքում անգամ մեկ քայլ ետ չեն գնալու: Մարտական հենակետում վստահեցրել են, որ խուճապ չկա:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Զալկալիանին նման կերպ է մեկնաբանել հարևան երկու երկրների միջև հարաբերությունների սրումը:
ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի սադրած միջադեպերի հետեւանքով շուրջ 30 ադրբեջանցի զինվորների մահը կարծես թե դարձել է այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ցնցակաթվածի պատճառ:
«Ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակը այն իրավիճակը չէ, որ մենք դիմենք ՀԱՊԿ-ի աջակցությանը: Ես մեկ անգամ չէ, որ արտահայտվել եմ, որ ՀԱՊԿ-ի աջակցությանը մենք կարող ենք դիմել միայն այն ժամանակ, երբ որ լայնամասշտաբ մարտական գործողություններ կսկսվեն, և մենք վտանգ կզգանք Հայաստանի անվտանգության ապահովմանը»:
Անդրադառնալով օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը՝ Ս. Ասատրյանն ասաց, որ այն այնքանով կարող է կարևոր լինել, որ գոնե կիջեցնի սահմանային լարվածությունը. «Ինձ թվում է, որ նախագահների առաջնային խնդիրը լինելու է այն, որ հնարավորինս չխախտվի հրադադարի ռեժիմը, սահմանային միջադեպերը չկրկնվեն»:
Երկիր մոլորակում խաղաղության բանալին գտնվում է միայն Կրեմլում, միայն ռուսական պետության ղեկավարի աշխատասենյակում:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և խորհրդարանի՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն օգոստոսի 5-ին այցելել են հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ:
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ակնի (Աղդամ) շրջան և հանդիպել է տեղի զինծառայողների հետ:
Զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության դեմ կիրառվել է պատժման քաղաքականությունը: Այդ քաղաքականության դեմ Ադրբեջանն ուներ միայն մեկ հնարավորություն` օգտագործել ծանր զինատեսակներ: Այսինք, լայնածավալ պատերազմ սկսել:
Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
Այս մասին նշված է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան տարածած հայտարարությունում:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր օր ՊՆ-ն հարյուրավոր դիմումներ է ստանում, այդ թվում՝ թե՛ ՀՀ-ից և թե՛ սփյուռքից. «Դիմել են որպեսզի գան և զինվորագրվեն, բայց մենք դեռևս ընթացք չենք տվել, դրա կարիքը, փառք Աստծո, դեռևս չունենք: Այս ամենը պետք է դիտարկել հայոց միասնականության, հայոց ոգու մեջ, ինչը միանշանակ դրական է, և հակառակորդը դրանից ազդվում է»:
Իլհամ Ալիևը ցանկացել է Սոչիի բանակցություններում հանդես գալ հաղթահերոսի դիրքերից:
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են միջոցառումների նախապատրասության հետ կապված մի շարք հարցեր:
Կառավարության որոշմամբ հաստատվել է պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:
«Այլ բան է, որ այդ ջանքերը բավարար արդյունք չեն տալիս գլխավորապես ադրբեջանական կողմի պատճառով: Մյուս կողմից, կարծում եմ, ԵԱՀԿ-ն պետք է ավելի հետևողական լինի խաղաղության պահպանման գործում և իրերն իրենց անուններով կոչի զինադադարի խախտումների ժամանակ»:
Ադրբեջանի համար դրական փոփոխություններ կան միայն միջազգային ֆոնին:
Մունը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել պայմանավորվածության գալ հրադադարի մասին և զերծ մնալ բռնություններ գործադրելուց:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կործանիչ հարված հասցնել հակառակորդի ցանկացած նահահարձակ գործողության: