Բաժիններ՝

Բակո Սահակյանը հանդիպել է «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակության եւ գրող-հրապարակախոս Քրիս Բոհջալյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի ամերիկահայ գրող-հրապարակախոս Քրիս Բոհջալյանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին:

Նախագահ Սահակյանը ողջունել է Քրիս Բոհջալյանի այցելությունն Արցախ՝ նշելով, որ նրա աշխատանքները ծանոթ են մեր արվեստասեր հանրությանը եւ կարեւոր դերակատարություն ունեն արտաքին աշխարհին հայոց պատմությունը, հատկապես` Մեծ եղեռնը ներկայացնելու գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս