Ինչպե՞ս Ղարաբաղում հաստատվեց հրադադարը. Վերհիշում է Ղազախստանի ԱԳ նախկին նախարարը
1991-1994 թթ.Ղազախստանի արտաքին գործերի նախարար, դեսպան, ակադեմիկոս Տուլեուտայ Սուլեյմենովը պատմում է 1993 թ.-ին՝ Ղարաբաղում հրադադարի մասին պայմանագրի նախապատրաստական աշխատանքների ու փաստաթղթի ստորագրման վերաբերյալ:
Թե ի՞նչ է հարկավոր այսօր, որպեսզի 1994թ. և 1995թ. փաստաթղթերի տակ ստորագրած Ղարաբաղի Հանրապետությունն այժմ վերադառնա բանակցային սեղանի շուրջ, նախկին նախարարը հստակ լուծում չունի. «Դա Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների, երկու նախագահների գործն է: Նրանք, ՌԴ նախագահի միջնորդությամբ, բանակցություններ են վարում: Սոչիում վերջին հանդիպման ժամանակ դրական ձեռքբերումներ կան, երկու նախագահն էլ հայտարարեցին, որ կար փոխըմբռնում»:
«Խաղաղությունն անհրաժեշտ է, վաղ թե ուշ պատերազմը միշտ ավարտվում է, ժողովուրդները չպետք է տառապեն: Դա կարևոր է»,- ասաց Տ. Սուլեյմենովը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: