Ներկայացվել է «Ղարաբաղի բարբառ»-ը բառարանի էլեկտրոնային տարբերակը

Ղարաբաղի բարբառը հայերենի ամենատարածված ու կենսունակ բարբառներից է, որով ներկայում հաղորդակցվում են Արցախում, ինչպես նաև Սփյուռքի որոշ գաղթօջախներում բնակվող հարյուր հազարավոր հայեր։

Բառարանի հեղինակի՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանի խոսքով՝ գիրքը իր երկար ու քրտնաջան 20 տարիների աշխատանքի արդյունքն է:

«Աշխատանքի մտահաղացումը ինձ տվել է իմ գիտական ղեկավարը: Այն ներկայացնում է Ղարաբաղի բարբառի խոսվածքներում գործածվող բառերը, ոճերն ու դարձվածքները»,- ասաց նա՝ հավելելով, որ բառահոդվածներն օժտված են քերականական, իմաստաբանական, լեզվաոճական եւ ծագումնաբանական նշումներով ու բացատրություններով, ձեռագիր ու տպագիր աղբյուրներից ու բանավոր խոսքից քաղված անհրաժեշտ վկայություններով:

Ղարաբաղի բարբառն ունի բազմաթիվ ենթաբարբառներ ու խոսվածքներ, որոնք զգալիորեն տարբերվում են միմյանցից։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում տարածված մի շարք խոսվածքներ այդ բարբառի ենթաբարբառներ են։ Մինչև 1980-ական թթ․ վերջը Ղարաբաղի բարբառը խոսվել է նաև Հյուսիսային Արցախում, Գանձակում, ինչպես նաև Բաքվում ու Ադրբեջանի այլ բնակավայրերում։

Ղարաբաղի բարբառի՝ գիտական հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի ուսումնասիրությամբ զբաղվել են մի շարք անվանի լեզվաբաններ՝ Հր․ Աճառյանը, Ա․ Ղարիբյանը, Գ․ Ջահուկյանը, Կ․ Դավթյանը և ուրիշներ։

«Ղարաբաղի բարբառ»-ը բառարանը նվիրվում է արցախյան շարժման 25-ամյակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930