Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Մարտի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման և կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մարտի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի մոտոհրաձգային գունդ եւ ծաղկեպսակ դրել սպարապետի հուշարձանին:
Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ:
Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը մարտի 3-ի լույս 4-ի գիշերը փորձել են մոտենալ իրենց դիրքերին, սակայն կորուստներ կրելով հետ նահանջել, հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության քարոզիչների հերթական վառ երևակայության արդյունքն է:
Լեռնային Ղարաբաղի բաց վերքը մինչ օրս բաժանում է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը գտնվում է Եվրամիության օրակարգում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ստեփանակերտում ընթացքի մեջ են ավտոմեքենաների՝ առավելագույնը 40 կմ ժամ արագությունը սահմանափակող ճանապարհային երթևեկության նոր նշանների տեղադրման աշխատանքները:
Երևի այսօր ազատամարտիկ բառի իմաստն այնքան էլ խորը չենք հասկանում: Մարդիկ 20-30 տարի հետո են հասկանալու, թե ինչ մեծ բախտ են ունեցել, որ մասնակցել են Ազատամարտին: Երբ 2-րդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, մեր մեծերն ասում էին՝ ի՞նչ պիտի անի գալիք սերունդը. եթե պատերազմ լինի, կթողնեն ու կփախչեն:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ դադարեցվել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կամո Ղահրամանյանի լիազորությունները՝ առողջական վիճակի պատճառով:
Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 750 կրակոց:
«Մի օր էլ Ռոբերտ Քոչարյանը Աղվերան եկավ եւ հարցրեց, թե ովքե՞ր կցանկանան Ղարաբաղ տեղափոխվել: Անմիջապես համաձայնեցինք եւ ցանկություն հայտնեցինք Մարտունի տեղափոխվել, քանի որ այնտեղ ազգականներ ունեի»,- պատմում է Աբգար Բալայանը»:
Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից կարևորվում է ոչ միայն զինծառայողների, այլև հանրապետության զինկոմիսարիատներում հաշվառված պահեստազորային անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործումը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտաշես Ջավադյանի գլխավորությամբ:
Փետրվարի 28-ին վախճանվել է Արցախում հայտնի վաստակաշատ մանկավարժ, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, Երկրորդ գումարման ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Լիդիա Իոսիֆի Սարգսյանը:
Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
Գնալով իրավիճակն ավելի էր լարվում: Թե՛ տրասնպորտում, թե՛ շուկայում, թե՛ ամենուր խոսակցություններ էին գնում, որ հայերին շուտով կվտարեն Ադրբեջանից: Իրինան ասում է՝ վստահություն ուներ, որ իրավիճակը կշտկվի, սակայն հաջորդեցին Սումգայիթյան ջարդերը:
ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված, ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը ցանկություն չի հայտնել՝ ներման խնդրագրով դիմել նախագահ Բակո Սահակյանին:
Շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ /1 արկ/:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 29-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին
Հանդիպմանն արծարծվել են երկու հայկական հանրապետությունների քաղաքական ուժերի միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և խիստ անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:
ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական APA գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի տարածքում առկա չկարգավորված խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ հայտարարելով, որ այդ հակամարտությունները պետք է արագ լուծում գտնեն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:
Փետրվարի 25-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Մոխրաթաղի և Մարտակերտի համայնքապետների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը:
Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:
«Նոր համաձայնագիրը ԵՄ-ի հետ Հայաստանի համար շահավետ է լինելու ամեն դեպքում, քանի որ դա թույլ կտա լայնացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև նոր համաձայնագիրը Հայաստանի մոդեռնիզացիայի և բարեփոխումների ճանապարհային քարտեզը կդառնա»։