Բաժիններ՝

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 9:00-16:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Գյուրջյան, Դանիել-Բեկ Փիրումյան, Դուդինի, Մադաթովի, Ն. Դուման,Վ. Վաղարշյանի 2-28 զույգ, Վ. Վաղարշյան 11, 13, 30, 32, 34, 36, 38, 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 58, 60, 82,Վ. Վաղարշյանի 2-րդ նրբանցք,Ալվարյան, Իոսիֆյան, Ե. Չարենց 2, 4,Պ. Սևակ 4-20 զույգ, Ս. Դավիթ 1, 3, 5, 7, 9, 11, 13, 13ա, 15, 17-81 կենտ, Մամիկոնյան 43, 62, 64 շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացրել են «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայությունից և պարզաբանել, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է ներմիացման և ձմեռային նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ: «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, պատճառած անհանգստության համար, հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս