Ուորլիքն առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմս Ուորլիքը քիչ առաջ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որտեղ տեղեկացրել է, որ ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումները։

«Նյու Յորքում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումները։ Մենք անհամբերությամբ առաջընթացի ենք սպասում հիմնական հարցերի վերաբերյալ»,- գրել է Ուորլիքը։

Տեսանյութեր

Լրահոս