Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան եւ մասնակցել քաղաքապետին առընթեր ճարտարապետական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են մի շարք նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահեն մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ըստ ԼՂՀ ագային վիճակագրության ծառայության տվյալների՝ 2016թ. փետրվարին նախորդ ամսվա համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.7 տոկոս գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 1.5 տոկոս գնանկմամբ:
Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:
Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված:
Մարտի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի հրամանի համաձայն նախօրեին ոստիկանության մի շարք ծառայողների շնորհվել են ոստիկանության հերթական կոչումներ, որոնք նրանց են հանձնել ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալները։
ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Համաձայն ԼՂՀ ԱԻՊԾ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ տեղեկատվության` առաջիկա օրերին ԼՂՀ տարածքում հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ նվազում, գիշերվա ժամերին` մինչև -2-40C:
ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում անց են կացվում տեսչական ստուգումներ:
Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում արիություն ու ոգու կորով
Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հրավիրել է Անվտագության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու 2016թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների վերաբերող մի շարք հարցեր:
Նախօրեի ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատարանների 2015 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված դատավորների ընդհանուր ժողովին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:
Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց:
Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ հակառակորդի դիվերսիոն խմբերը ժամանակին հայտնաբերվել են: Վերջիններս, կորուստներ տալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանների արդյունքում հայկական կողմի կրած զոհերի մասին ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին այցելել է հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
«Մենք ընդհանրապես շատ հանգիստ պետք է վերաբերվենք նման հոդվածներին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդել ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն իր վերլուծական հոդվածում՝ փորձելով բացահայտել ՀՀ-ի և ԼՂՀ-ի ռազմական հնարավորություններն ու գաղտնիքները:
Մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի շրջանի մի շարք գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, որը շուրջ 20 տարի ստիպված է իր ուսերի վրա կրել Ալիևների ռեժիմի ծանր բեռը: