ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։
Իռլանդիայում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել:
Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում ավտոմեքենա է պայթել, որից հետո վառելանյութի բաքեր են բռնկվել։ Կամուրջի երկու բացվածք փլուզվել է, երթեւեկությունը դադարեցվել է։ Պայթյունի մասնրամասներին անդրադարձել է ռուսական RBC-ն։
COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:
Գազի ներմղումը Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններ շարունակվում են, դրանք լցվել են արդեն ավելի քան 90 տոկոսով: Այդ մասին վկայում են Եվրոպայի գազի ենթակառուցվածքի օպերատորների ասոցիացիայի (Gas Infrastructure Europe, GIE) տվյալները:
«Պրահայում տեղի ունեցած քառակողմ բանակցությունները սովորական դիվանագիտական գործընթաց են, բեկումնային ոչինչ տեղի չի ունեցել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ և երկկողմ՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումներին և դրանց արդյունքներին:
Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոսը վստահ է, որ պետությունը պետք է դառնա այն կենտրոնական օղակը, որտեղ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ապացույցները կհավաքագրվեն:
168.am-ի հետ զրույցում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը խոսելով Հունգարիայի վարչապետի ներկայությունից Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպման սեղանի շուրջ, ասաց, որ այն պարզապես ոչ դիվանագիտական հանդիպում է եղել միջանցքում, իսկ երկրորդը՝ սա Նիկոլ Փաշինյանի՝ Հունգարիայի հետ հարաբերություններ հաստատելու քայլերից մեկն է։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ երկրներին առաջարկել է սկսել համակարգված օպերացիա ստորջրյա գազատարների անվտանգությունը պահպանելու համար:
Եվրոպայում գազի գները հուլիսի 21-ից ի վեր առաջին անգամ իջել են հազար խորանարդ մետրի դիմաց 1550 դոլարից՝ կորցնելով առավելագույնը 14 տոկոս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ Է ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտների պաշտպանության ընդհանուր ռազմավարություն՝ վերջերս «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների ահաբեկչությունների ֆոնին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ընթացքում արված արձանագրումներին, նշեց՝ Փաշինյանը համաձայնելով հղում անել Ալմա Աթայի հռչակագրին, փորձել է, իր պատկերացմամբ, Արցախից իր հրաժարումը հիմնավորել, ինչը իրականում խայտառակություն է։
Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունվեց հայտարարություն: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանեց հայտարարության հետ կապված մի քանի հարց:
«Պահանջում են ավելի շատ, որպեսզի դիմացինը գնա զիջումների և այդ զիջումներով հասնի մի այնպիսի կետի, որն արդեն պահանջողին կբավարարի։ Հիմա եթե 29.800 քկմ ամբողջովին ու առանց «անկլավների» մնա, քանի որ Ադրբեջանի կողմից ներկայացվող քարտեզները կեղծ են, և դրանք որևէ մեկի կողմից չեն վավերացվել, ապա գուցե այստեղ գնան այդ խաղաղությանը»,- հավելեց նա։
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ հոկտեմբերի 16-ը երկարացվել Է թռիչքներ կատարելու սահմանափակումների ռեժիմը: Այդ մասին հաղորդել Է «Ռոսավիացիա»-ն:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ դերի մեծացմանը՝ վստահության մթնոլորտի ձևավորման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմի հարցում, այդ թվում և Փաստերի որոնման առաքելության հիմնումը, որի հարցով դիմել է Հայաստանը։
Սահմանադրագետի գնահատմամբ՝ միջազգային իրավունք, որպես այդպիսին, գոյություն չունի, և ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարիմ լինելը ոչինչ չարժե, որովհետև այսօր միջազգային իրավունքը փոխարինված է գերտերությունների կողմից սահմանված կանոններով:
Անկախ Պետությունների Համագործակցության ներսում հակամարտությունների լուծման միջոցներ է անհրաժեշտ մշակել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
168.am-ի մոսկովյան մերձդիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ ԱԳՆ-ն որոշում է ունեցել դիվանագիտական, ինչպես նաև քարոզչական որևէ տիրույթում չանդրադառնալ տվյալ «սադրանքին»՝ հասկանալով դրա նպատակը: Հրապարակայնորեն տրված ուղիղ հարցերից խուսափել հնարավոր չի եղել, իսկ մնացած բոլոր հաղորդակցական միջոցներով ՌԴ ԱԳՆ-ն այդ հոդվածը որակել է՝ որպես «ֆեյք», «կեղծ քայլ», որին իրենք և ՌԴ-ում ազդեցիկ դիվանագիտական շրջանակները չպետք է արձագանքեն, դա չպետք է դարձնեն քննարկումների և վերլուծությունների թեմա:
Նաեւ մեծ թվով ընկերություններ են փակվել հյուրանոցային եւ արտադրական հատվածներում, ինչպես նաեւ մանրածախ առեւտրի ոլորտում:
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը հոկտեմբերի 7-ին ձեռնամուխ են եղել զորավարժությունների նոր փուլին, որոնց ներգրավել են ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը եւ հարավկորեական նավերը:
Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի ՌԴ-ին վերամիավորման մասին, որում ասված է․
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:
ՌԴ Մարդու իրավունքների քաղաքացիական կոմիտեի և Հյուսիսային Կովկասում Մարդու իրավունքների հանձնաժողովի ավագ տեսուչ Ռուսլան Կամբիևը չի կարողացել հատել ռուս-վրացական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
ԵՄ-ղեկավարներն աշխատում են Եվրոպայում կայուն եւ հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում Է գազի ավելի ցածր գներ:
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան կարծում է, որ ԵՄ-ի երկրները պետք է ծանր սպառազինություն մատակարարեն Ուկրաինային։ ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը հոկտեմբերի 7-ին կանցկացվի Պրահայում:
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը նշանակվել է ՌԴ Արևելյան ռազմական շրջանի հրամանատար։ Այս մասին հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։
«Այլ բան է, որ ՀՀ իշխանություններն են մտավոր տհասների հավաքածու և չեն հասկանում այս ամենը, ու կեղծ խաղաղության քարոզի տակ բանակցությունների են նստում մի մարդու հետ, որի անմիջական հրամանով մի քանի օր առաջ դաժանաբար մեր զինծառայողներին էին գնդակահարում»: