Մոսկվայում հանդիպել են Պուտինն ու Արաղչին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է IRNA–Ն:

Արաղչին երկօրյա այցով Մոսկվա է ժամանել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։

Մոսկվա ժամանելուն պես Արաղչին ասել էր, որ այնտեղ է՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելու համար: Նա տեղեկացրել է, որ ուղերձը վերաբերում է միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930