Հոկտեմբերի 12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային առանցքային դեր է խաղում այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հայտարարությանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտնել է, որ Մոսկվան տեսնում է ԵՄ–ի հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս մղելու Ռուսաստանին:
Առնվազն 36 մարդ զոհվել եւ 56-ն անհետ կորել են Վենեսուելայի Լաս Տեխերիաս հյուսիսային քաղաքում տեղատարափների հետեւանքով:
Բանակցությունների թեման, որոնք տեւելու են չորս օր, կդառնա ընդհանուր պետական սահմանի նշումը
«Հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ-ն ունի վերաբերմունք, ու դա այդքան էլ դրական չէ, անկանխատեսելի է, թե ինչ զարգացումներ կլինեն: Բայց առավել հավանական է, որ այս հանգրվանը, պայմանավորված իրավիճակով, ՌԴ-ն գիտակցաբար բաց կթողնի, իսկ ԼՂ-ի առումով գուցե լինեն զարգացումներ, այնտեղ, ի վերջո, կա ՌԴ խաղաղապահ կոնտինգենտ, և միջազգային խաղացողներն այս մասով քննարկումները ևս պետք է փորձեն սեփականաշնորհել կամ այստեղ ձեռք բերել գերիշխող դիրքեր: Այդ առումով ամեն ինչ դեռ առջևում է»,- ասաց նա:
Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ և անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում այս հակամարտության կողմերի միջև։ Ուստի կցանկանայի իմանալ` ո՞րն է մեր կազմակերպության հստակ և միանշանակ դիրքորոշումը. արդյո՞ք Ադրբեջանն ագրեսոր պետություն է և արդյո՞ք նա պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից։
Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն
«Այս իրավիճակում, որը շատ արագ կարող է հանգեցնել նոր պատերազմի , անհրաժեշտ է հիշել մի շարք հիմնարար կետեր. առաջին հերթին պետք է պահպանվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից»,-ընդգծել է պատգամավորը:
Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը շեշտում է՝ Սփյուռքը պատմականորեն դեմ է այդ հարաբերությունների կարգավորմանը, որովհետև հստակ է՝ ՀՀ-ն պատրաստ չէ գործընթացին, որը ղեկավարում է Թուրքիան:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա:
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։
Ոստիկանները կողոպտիչներին ձերբակալել են տեղում: Նաեւ ձերբակալվել են երկու կանայք, որոնք, ոստիկանության կարծիքով, կարող Էին առնչություն ունենալ բանդայի հետ:
Նա հավելել է, որ երբ արտասվաբեր գազի պիտանելիության ժամկետը լրանում է, նրա «քիմիական հատկությունները փաստորեն նվազում են
Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:
Իսրայելը Լիբանանի հետ պատմական համաձայնության է հասել ծովային սահմանների սահմանազատման շուրջ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ Բորիանա Աբերգը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:
Վերջին անգամ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները խոսել են հոկտեմբերի 7-ին։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները։
ԵԽԽՎ պատգամավորը հստակ ընդգծել է, որ բախումները սեպտեմբերին տեղի են ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Իր խոսքում պարոն Ռոքվոյը կարևորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։
Պետքարտուղարը հավելել է, որ Արեւմուտքում, ցավոք, տարածում են այն կարծիքը, որ բելառուսական բանակը կարող է հատուկ ռազմական գործողության մեջ մտնել Ուկրաինայի տարածքում:
Արամ Ա-ն շեշտել է, որ ինքը պատրաստ է իր ներկայությամբ երաշխավորել հայ ժողովրդի միասնակությունը:
«Նա կրկնում է այն, ինչ իրենց ասել են իրենց հետ սեմինարներ պարապողները: Նա բացարձակապես չգիտի այն առանձնահատկությունները, որոնք վերաբերում են Արցախի հիմնահարցին: Ի՞նչ եք արել ռեսուրս ունենալու համար մինչև 2020 թվականը և դրանից հետո. Ոչի՛նչ: Առնվազն ամեն ինչ արվել է, որ ամբողջությամբ քայքայվի բանակը և խաթարվի ժողովրդի հոգեբանական վիճակը»:
G7-ի ղեկավարները հոկտեմբերի 11-ին կքննարկեն Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Ուկրաինայի հակամարտության մեջ նրա ներքաշելու դեպքում:
Ուկրաինական մամուլին հղում տվող թուրքական աղբյուրները հայտնում են, որ ռուսական հետախուզությունը փորձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի կեղծ կերպարանքով առցանց հանդիպում կազմակերպել թուրքական «Baykar Technology» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։ Հանդիպումը, սակայն, կանխվել է ուկրաինական հետախուզության ջանքերով։
ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար, Բելառուսում Եվրամիության դեսպան Դիրկ Շուբելը պաշտոնաթող Է եղել երեք տարի աշխատելուց հետո:
Նոր Զելանդիան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ պատժամիջոցների ցուցակի մեջ ավելացրել Է Ռուսաստանից 51 գործարարների, 24 պաշտոնյաների, որոնք կապված են ՌԴ-ին տարածքներ միացնելու հետ, եւ ռուսաստանյան երկու ընկերությունների:
Չինաստանի մի քանի քաղաքներում կրկին լոքդաուններ եւ սահմանափակող միջոցներ են մտցնում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացության բռնկման կապակցությամբ ՉԺՀ-ի կրթության օրվա տոնակատարությունից հետո:
Չինական China communication and construction ընկերությունը և դրա դուստր կազմակերպությունները տեխնոլոգիական լուծումներ են տալիս երկրում առկա ակտուալ խնդիրներին: