
Սերբիայի նոր վարչապետ Մացուտը ստանձնել է պաշտոնը

Սերբիայի նոր վարչապետ Ջուրո Մացուտն ապրիլի 17-ին պաշտոնապես փոխարինել է Միլոշ Վուչևիչին կառավարության ղեկավարի պաշտոնում։
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Սերբիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Սերբիայի նորընտիր վարչապետ Ջուրո Մացուտն այսօր ընդունել է պաշտոնը Միլոշ Վուչևիչից», – նշել են Սերբիայի կառավարությունում։
Սերբիայի խորհրդարանն ապրիլի 16-ին հերթական նիստի շրջանակներում հաստատել է նոր կառավարության կազմը՝ նախկին բժիշկ էնդոկրինոլոգ և համալսարանի դասախոս Ջուրո Մացուտի ղեկավարությամբ։
Նրա կաբինետի 30 նախարարներից մի քանիսն արդեն եղել են Վուչևիչի ղեկավարած նախորդ կաբինետի կազմում, որը հրաժարական է տվել երկրում բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին: