«Ադրբեջանը պատրաստվել է Իրանի դեմ ռազմական սցենարին. Իրան-ԱՄՆ բանակցությունների ցանկացած սցենարի դեպքում՝ օգտվելու է գործընթացներից». Արմեն Պետրոսյան

Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև Մասկատի միջնորդությամբ տեղի են ունեցած բանակցություններ, և ինչպես հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության  արտգործնախարարությունը, բանակցություններն անցել են կառուցողական և հանգիստ մթնոլորտում։

Նշենք, որ հանդիպումն անցրակցրել են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին Մասկատում։ Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ Իրան-ԱՄՆ բանակցություններն ու քննարկումները միայն երկու երկրների միջև միակողմանի գործընթաց չէ, այն պետք է գնահատել մի քանի կողմերից։ Այստեղ կան կողմնակի շահառուներ, որոնք ուղիղ ազդեցություն ունեն գործընթացի վրա և իրենց շահերը, մոտեցումները կարող են այս կամ այն կերպ ազդել ընդհանուր քննարկումների ընթացի ու արդյունքի վրա։

Կարդացեք նաև

«Այստեղ առաջին դերակատարն Իսրայելն է, որի մոտեցում ու համոզմունք այն է, որ Իրանի միջուկային ծրագիրը քաղաքական կամ դիվանագիտական լուծում չունի։ Այսինքն՝ պետք է հասնել դրա ռազմական լուծմանը։ Հաշվի առնելով, թե ինչպիսի հարաբերություններ կան Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև, չի բացառվում, որ Իսրայելը կարողանա իր դիրքորոշմամբ, ապակառուցողական ու սադրիչ քայլերով ազդել գործընթացի վրա։

Եթե պրոցեսն ընթանաէ  երկկողմ մակարդակում, առանց նշածս կողմնակի դերակատարների ազդեցության, ապա այդ պարագայում կա հավանականություն, որ այդ քննարկումները կարող են դրական արդյունք ունենալ։ Կողմենը կարող են հանգել որևէ փոխզիջման։ Նշեցի Իսրայելին, բայց այստեղ կան արաբական տարբեր  երկներ, նաև Թուրքիան, որը ևս որոշակի առումով շահառու է գործընթացին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։

Նրա բնորոշմամբ՝ այս ամենը հաշվի առնելով՝ երրորդ երկրների դիրքորոշումը՝ Իրան-ԱՄՆ բանակցությունների արդյունավետությունը դառնում է խիստ կասկածելի։

Այդուհանդերձ բանակցությունների հետ կապված կան մարտավարական և ռազմավարական մոտեցումներ, օրինակ, Իրանը փորձելու է մաքսիմալ ժամանակ ձգել՝ իր շահերը պաշտպանելու համար, մինչև ԱՄՆ-ում տեղի կունենա ներքին փոփոխություններ։ Իսկ Իսրայելը ձգտելու է գործընթացը հնարավորինս արագացնել, որպեսզի լինի լուծում, իսկ լուծումը կարող է լինել թե՛ քաղաքական, և թե՛ ռազմական։

«Այստեղ մենք առաջիկայում որոշակի պրոցեսների ականատես կլինենք, ինչը պայմանավորված է նրանով, թե դերակատարներից որ մեկն ինչպես կգործի։ Այս պարագայում, երբ դիտարկում ենք ամենավատ սցենարը, որը կարող է ազդել նաև մեր տարածաշրջանի վրա՝ ռազմական սցենարն է, որի վրա աշխատում է Իսրայելը։ Սա, բանականաբար, ազդելու է Հարավային Կովկասի վրա, թե՛ ուղիղ ռազմական գործընթացների տեսանկյունից, որպես ռազմական գործողությունների օջախ, թե՛ հումանիտար խնդրի առումով, որը կարող է տեղի ունենալ զանգվածային ռազմական էսկալացիայի հետևանքով։

Ավելի կոնկրետ՝ ուղիղ կարող եմ ասել՝ միանշանակ երևում է, որ Իրանի դեմ ռազմական սցենարին նախապատրաստվել է Ադրբեջանը, որը նպատակային կերպով մեծացնում է իր ռազմական ներուժը, սպառազինությունների ձեռքբերումը։ Չեմ կարող ասել, որ Ադրբեջանը կարող է որևէ ազդեցություն ունենալ գործընթացի հանգուցալուծման ընթացքի վրա, բայց որ նախապատրաստվում է ցանկացած սցենարի դեպքում օգվելու գործընթացներից՝ միանշանակ է»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս