Որ ճանապարհի փակումն ամենևին էլ բնապահպանական չէր, վկայում է նաև այն, որ ճանապարհը չբացվեց անգամ այն բանից հետո, երբ Արցախի կառավարությունը, չնայած դրա կարևոր սոցիալական ու տնտեսական նշանակությանը, պատրաստակամություն հայտնեց դադարեցնել Կաշենի հանքի շահագործումը և միջազգային մոնիտորինգի խումբ ընդունել՝ էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար։
«Արդեն մեկ ամսից ավելի է՝ Արցախի շրջափակման դառը պտուղները քաղում ենք, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականությունից չի հրաժարվել և շարունակում է այդ ձեռագրով գործել: Երկու օր է՝ էլեկտրաէներգիայի հետ կապված խափանման, վթարի մասին են խոսում, բայց ես վստահ եմ, որ դա նույնպես արհեստածին է, իրենք ամեն կերպ փորձում են ճնշել, արցախահայությանը ընկճել՝ հետ կանգնել մեր պայքարից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ ընդգծելով, որ արցախահայությունը տրամադրված է պայքարի:
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտնել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի հավաք են անցկացրել։
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ասուլիսների օրվա ընտրության համընկնումը պատահական չէր. պատահական չէր, երբ հունվարի 10-ին մի կողմից՝ Ալիևը սպառնաց Հայաստանին, մյուս կողմից՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարողանում ապահովել իր անվտանգությունը, ինչը փաստում է՝ գործ ունենք հերթական կապիտուլյացիայի գնացող իշխանության հետ. իշխանության, որը հրաժարվել է իր Կառավարության ծրագրով ամրագրված այն թեզից, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունվարի 11-ին ընդունել է Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիային: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանի փոխանորդը եւ մարդու իրավունքների պատասխանատու Կայ Լին:
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոն հայտարարություն է տարածել։ Հայտարարություն մեջ ասվում է.
Բերձորի միջանցքի ճգնաժամի ֆոնին Նիկոլ Փաշինյանի մի քանի ժամ տևած ասուլիսը ոչ թե պատասխաններ տվեց հարցերին՝ ինչպես հաղթահարել այդ շրջափակումը, երբ կբացվի Արցախի կյանքի ճանապարհը, ՀՀ իշխանությունն ինչ դիրքորոշում ունի Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ, այլ ավելի անորոշ դարձրեց և Արցախի, և Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։
Պատերազմի պարտության ամբողջ պատասխանատվությունը բանակի, հրամանատարների վրա գցելու Նիկոլ Փաշինյանի գործելաոճին, քաղաքականությանը, հայտարարություններին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք և հակադարձել հստակ փաստերով, հիշեցնելով պատերազմական դրության ժամանակ գերագույն հրամանատարի գործառույթները, այդ թվում՝ հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այդ մասին, նաև՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, դրանից հետո Փաշինյանի հարցազրույցներում, գրառումներում արված գնահատականները բանակի մարտունակության մասին:
«Թող վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հստակեցնի և խոստովանի, որ ինքն իրավունք չուներ ստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է Արցախի Հանրապետությանը: Իր հայտարարությամբ ինքը հաստատում է, որ բացարձակապես անօրինական է և որևէ իրավաբանական հետևանք չի կարող ունենալ այն փաստաթուղթը, որտեղ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձը ստորագրել է, և որում խոսքը ԼՂ Հանրապետության կամ Արցախի Հանրապետության մասին է: Այսինքն՝ ինքն իրեն վերապահում է իրավունք՝ անել անթույլատրելին, իսկ հիմա խորհուրդներո՞վ է հանդես գալիս: Սա ուղղակի կրավորական և նահանջողական և այլ ազգային շահերին ծառայելու խնդիր է: Ուրիշ բան չկա»:
Ցավոք, ոչինչ չի փոխվել։ Մենք շարունակում ենք շրջափակման մեջ մնալ։ Մենք չունենք պարեն, դեղորայք և վառելիք։ Ընտանիքները շարունակում են մնալ կիսված՝ չկարողանալով միանալ ընտանիքի մյուս անդամներին, այդ թվում՝ արցախցի երեխաներ, որոնց ծնողները Հայաստանում են, և հայաստանցի երեխաներ, որոնց ծնողներն Արցախում են: Բավականին բարդ իրավիճակ է։ Անցել է 26 օր, և իրավիճակն իսկապես ծանր է:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները:
Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Պայքարել Սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը ծայրահեղ իրավիճակներում միշտ հայրենիքի կողքին է եղել։
Դրանք գալիս են ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը՝ սեփական անձը փրկելու էժանագին մղումներով, արժեզրկում է տասնամյակների այն ինստիտուցիոնալ աշխատանքը, որի արդյունավետ շարունակությունը կարող էր ապահովել արցախյան հիմնախնդրի հայանպաստ ու պակաս կորստաբեր լուծում։
Դավիթ Բաբայանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի ու կառավարության նոր կազմի մասին. ՈւՂԻՂ
Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնք ձգտում են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել։
Արդեն 1 ամիս է, ինչ թշնամի Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ինչի հետևանքով 120.000 մարդ մնացել է շրջափակման մեջ, շատ ընտանիքներ էլ կիսվել են՝ մնալով շրջափակման տարբեր կողմերում։
Մենք չենք դադարում հավատալ քաղաքակիրթ և անդավաճան մարդկության գոյությանը»,-գրել է Արցախի նախագահը:
Իրավիճակը բարդ է նաև մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:
Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել:
Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով:
«Միացյալ Նահանգների ռազմավարությունը, սկսած 90-ականների սկզբից, եղել է մեր տարածաշրջանում ռուսական ազդեցության կրճատումը՝ սա պլան մինիմումն է, կամ պլան մաքսիմումը՝ Ռուսաստանին ընդհանրապես տարածաշրջանից դուրս մղել»,- «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկման ժամանակ նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը:
«Տարիներ շարունակ Հայաստանում անցկացվել է ՀԱՊԿ զորավարժություններ, ՀՀ ԶՈւ-ն առաջատարն է եղել». Օհանյան
«Այսօր ՀԱՊԿ զորավարժություններին այլընտրանք կա՞ թե՞ ոչ՝ իհարկե չկա». Սեյրան Օհանյան
Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական ծանուցումներ չի ստացել կազմակերպության կողմից սահմանված կարգով «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը համոզված է՝ ընթանում է հիմնավորում՝ տարածաշրջանում ռուսական ազդեցության չեզոքացման ուղղությամբ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հունվարի 3-ին հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։
Նրանք կարող են լքել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»։
Պեսկովն ասել է. «Կան մշտական շփումներ՝ տարբեր մակարդակներով, իհարկե, այս թեման մի քանի անգամ եղել է օրակարգում։ Բայց պարզ է, որ ցանկացած բան կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»։