
Ալյասկայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ին պատկանող Ալեուտյան կղզիների մոտ տեղի է ունեցել 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են սեպտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 18:57-ին, Ալյասկայի Նիկոլսկի գյուղից 86.8 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ բնակվում է 18 մարդ: Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժը որևէ վնաս չի պատճառել գյուղին: