Իսրայելը արգելել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մուտքը երկիր

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մուտքը երկիր: Ինչպես Kan-ի հետ զրույցում հայտնել է նախկին ֆրանս-իսրայելցի քաղաքական գործիչ Մեյեր Հաբիբը, պատճառը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին Ֆրանսիայի առաջնորդի հայտարարությունն է:

«Մակրոնը Նեթանյահուին հաղորդագրություն ուղարկեց, ուրում ասվում էր, որ նա ցանկանում է այցելել։ Սակայն Նեթանյահուն պատասխանեց, որ ներկա պայմաններում սա լավագույն ժամանակը չէ»,- ասել է Հաբիբը։

Հուլիսի 24-ին Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ։ Ֆրանսիայի առաջնորդը նշեց, որ որոշումը կայացրել է հանուն Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատման:

Տեսանյութեր

Լրահոս