Արևմուտքը պահանջում է, որ Վրաստանը երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ այլ երկրներն օգտագործեն մեր երկիրն այնպես, ինչպես օգտագործեցին Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքական գործիչը ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները իրենց քաղաքականությամբ և հայացքներով պաշտպանում են իրենց երկիրը և նրա շահերը։

«Մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը օգտագործի մեր երկիրը այնպես, ինչպես օգտագործեցին Ուկրաինան և կրի այն ծանր հետևանքները, որոնք, ցավոք, այսօր ունի Ուկրաինան»,- ընդգծել է Կալաձեն։

Քաղաքապետը հավելել է, որ Արևմուտքը փորձում է Վրաստանին ներքաշել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ։ Նրա խոսքով՝ երկրի վարչապետին սպառնացել են, շանտաժի են ենթարկել և պահանջել են, որ հանրապետությունում բացվի երկրորդ ճակատ։

Օգոստոսի վերջին Կալաձեն հայտարարել էր, որ եթե Արևմուտքը շարունակի շանտաժի ենթարկել Վրաստանին, հանրապետության իշխանությունները կարող են հրապարակել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու պահանջների ապացույցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930