Ռուսաստանին թշնամի անվանելով` Եվրոպան պատմական սխալ է թույլ տալիս. Սարկոզի

Եվրոպան պատմական սխալ է թույլ տալիս՝ Ռուսաստանին իր գլխավոր թշնամին անվանելով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ հավելելով, որ իրական սպառնալիքը միգրացիայի բարձր մակարդակն է։

Նա նշել է, որ Եվրոպայի և Ֆրանսիայի համար սպառնալիքը նախևառաջ ժողովրդագրական բնույթ ունի. 30 տարի հետո Եվրոպայի բնակչությունը 550 մլն–ից կնվազի մինչև 480 մլն, մինչդեռ Աֆրիկայում այն ​​1.2 մլդ–ից կաճի մինչև 2.4 մլրդ։

«Միգրացիոն ճգնաժամը դեռ չի սկսվել։ Ամենավատը դեռ առջևում է… Սա գոյաբանական ռիսկ է Եվրոպայի համար։ Մինչդեռ մենք Ռուսաստանին սահմանում ենք որպես մեր գլխավոր ռիսկ և մեր առաջնահերթ թշնամի։ Սա պատմական սխալ է», – ասել է Ֆրանսիայի նախկին ղեկավարը։

Սարկոզիի խոսքով՝ միգրանտների համար ավելի ու ավելի դժվար կլինի հաջողությամբ ձուլվել Եվրոպայում՝ մշակութային, կրոնական և տնտեսական պատճառներով։

Տեսանյութեր

Լրահոս