Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը iPhone 17-ի թողարկումից առաջ կհանդիպի Apple-ի գործադիր տնօրենի հետ

Նախագահ Թրամփը հինգշաբթի օրը Սպիտակ տանը կհյուրընկալի տեխնոլոգիաների և բիզնեսի մոտ երկու տասնյակ առաջնորդների: Միջոցառումը կլինի առաջինը, որը կանցկացվի Սպիտակ տան նոր վերանորոգված Վարդագույն այգում: Ըստ The Hill-ի կողմից ձեռք բերված ցանկի, հրավիրվածների թվում են Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալտմանը:

Վարդագույն այգում հավաքույթը տեղի կունենա Սպիտակ տանը արհեստական ​​​​բանականությանը նվիրված միջոցառումից հետո, որը կազմակերպել է առաջին տիկին Մելանյա Թրամփը:

Նշենք, որ Քուքը կհանդիպի Թրամփի հետ iPhone-ի շնորհանդեսի նախօրեին: Թրամփը և Քուքը լարված հարաբերություններ ունեն: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը դժգոհություն է հայտնել Apple-ի կողմից իր արտադրությունը Չինաստանից դուրս բերելու տեմպից:

Սպիտակ տան խոսնակ Դեյվիս Ինգլը ընդգծել է, որ նախագահը անհամբեր սպասում է բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտի առաջատարների հետ հանդիպմանը:

Հինգշաբթի երեկոյան միջոցառմանը ներկա կգտնվեն նաև տասնյակ ականավոր հիմնադիրներ և գործադիր տնօրեններ, այդ թվում՝ Սերգեյ Բրինը և Սունդար Պիչայը (համապատասխանաբար՝ Google-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն), Սաֆրա Կացը (Oracle-ի գործադիր տնօրեն), Դեյվիդ Լիմպը (Blue Origin-ի գործադիր տնօրեն), Սանջայ Մեհրոտրան (Micron Technology-ի գործադիր տնօրեն) և Գրեգ Բրոքմանը (OpenAI-ի նախագահ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս