
Մեծ Բրիտանիան ներկայացրել է այն սցենարը, որը թույլ կտա Կիևին խուսափել պարտությունից

Ուկրաինական հակամարտության կորեական ոճով սառեցումը կարող է օգնել Կիևին ապագայում վերադարձնել կորցրած տարածքները, գրում է բրիտանական The Telegraph թերթը։
«Անվանեք դա «կորեական» սառեցում՝ «գերմանական» ավարտով. դադար, որը դե յուրե մերժում է կորցրած տարածքների ճանաչումը, արդեն հիմա ապահովում է հուսալի անվտանգության երաշխիքներ և ամրապնդում է Ուկրաինայի կարողությունը վերջնականապես վերանայելու հակամարտության արդյունքը»,- ասվում է հոդվածում։
Հեղինակի կարծիքով՝ Կիևի համար այս պահին լավագույն տարբերակը, կարծես, հակամարտության վերահսկվող սառեցումն է, որը պահպանում է տարածքի նկատմամբ նրա իրավական պահանջները և ժամանակ է տալիս պատրաստվելու Ռուսաստանի հետ պատերազմի շարունակությանը։