Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կշարունակի դիմակայել Ռուսաստանին նույնիսկ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո․ Մարկ Ռյուտե

Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի դիմակայել Ռուսաստանին նույնիսկ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Չեխիայում անցկացվող պաշտպանական ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական սպառնալիքը չի ավարտվի Ուկրաինայում հակամարտության ավարտով։ ՆԱՏՕ-ն պետք է և կշարունակի պատրաստվել դրան հակազդելուն»,-ասել է նա։ Նա կոչ է արել ԵՄ երկրներին շարունակել ավելացնել ռազմական արտադրությունը և ավելի շատ գումար հատկացնել Եվրոպայի ռազմականացմանը։

Ռյուտեն ընդգծել է, որ դաշինքը նաև մտադիր է պատրաստվել «Չինաստանի կողմից սպառնալիքներին», որը «արտադրում է ավելի շատ ռազմանավեր, քան Միացյալ Նահանգները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս