Բաժիններ՝

Զախարովան բացահայտել է Չինաստանում իր պոպուլյարության գաղտնիքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ չինացի մի պաշտոնյա իրեն պատմել է Չինաստանում իր պոպուլյարության մասին: Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն։

«Մի բարձրաստիճան չինացի պաշտոնյա, դա մասնավոր զրույց էր, ուստի ես նրա անունը չեմ նշի, ինձ ասաց. «Գիտեք, Դուք մեծ ժողովրդականություն եք վայելում Չինաստանում»»,- պատմել է խոսնակը։

Ի պատասխան՝ Զախարովան հարցրել է նման ժողովրդականության հնարավոր պատճառների մասին և պարզաբանել, թե արդյոք դա կապված է Միացյալ Նահանգների հասցեին իր կողմից հաճախակի հնչող քննադատությունների հետ: Ինչին պաշտոնյան պատասխանել է. «Ոչ մի նման բան: Պարզապես Դուք գեղեցիկ եք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս