Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Խաղաղության Նոբելյան մրցանակի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի հետ զրույցում հայտնել է, որ չի ձգտում Խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Ես այդ մասին ոչինչ չունեմ ասելու։ Ես կարող եմ միայն դադարեցնել պատերազմները։ Ես ուշադրության չեմ ձգտում։ Ես պարզապես ցանկանում եմ կյանքեր փրկել», – ասել է նա տվյալ թեմային անդրադառնալիս։

Թրամփը նշել է, որ երբեմն կողմերն այնքան երկար են միմյանց հետ պատերազմում, որ նույնիսկ «խաղաղության տեսանկյունից չեն մտածում»։ 

«Դա դառնում է կենսակերպ։ Եվ երբ ես նրանց հավաքում եմ նույն սենյակում, ես կարողանում եմ համոզել նրանց», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ 

CBS News-ը հիշեցնում է, որ վերջին շաբաթներին Թրամփը հայտարարել է, որ իրեն պետք է վերագրեն մի քանի պատերազմների ավարտը, և որ իր ջանքերի համար ինքն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Սպիտակ տան պաշտոնյաները նշել են, որ Թրամփը նկատի ունի Հայաստանի և Ադրբեջանի, Իրանի և Իսրայելի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Թաիլանդի և Կամբոջայի, Հնդկաստանի և Պակիստանի, Եգիպտոսի և Եթովպիայի ու Կոսովոյի և Սերբիայի միջև հակամարտությունները։ 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930