Բաժիններ՝

«Ռուսների ստրուկ» վիրավորանքը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել ՌԴ-ի և Ուզբեկստանի միջև

Ուզբեկստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ պահանջելով գտնել և պատժել այն ռուսաստանցուն, որը ուզբեկ տաքսու վարորդին անվանել է «ռուսների ստրուկ»։

Այս մասին ասել է Ուզբեկստանի ԱԳՆ խոսնակ Ախրոր Բուրխանովը՝ մեկնաբանելով օգոստոսին լայն արձագանք գտած միջադեպը։

Տեսանյութում Մոսկվայի մարզում ՌԴ քաղաքացին գոռում է ուզբեկ տաքսու վարորդի վրա՝ վիրավորելով նրան կոպիտ բառերով. «Դուք ստրուկ եք, ռուսների ստրուկը։ Դուք եկել եք աշխատանքի»։

Տեսանյութը զայրույթի է առաջացրել Ուզբեկստանում։

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրխանովը հիշեցրել է, որ որտեղ էլ լինեն Ուզբեկստանի քաղաքացիները, նրանք գտնվում են իրենց պետության պաշտպանության տակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930