Ֆինանսական ճգնաժամով, նավթի գնի անկմամբ և արևմտյան տնտեսական պատժամիջոցներով պայմանավորված, Ռուսաստանում չկա բավարար գումար` նախկին քանակի ոստիկաններ պահելու համար:
Մոսկվայի Նոգինսկի դատարանը ադրբեջանցի «օրենքով գող» Տալեխ Դագլիևին, ով կրիմինալ շրջանակներում հայտնի է որպես Տոլիկ Նոգինսկի, դատապարտել է 1 տարվա պայմանական ազատազրկման զենք պահելու մեղադրանքով, հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով դատարանում իր աղբյուրին:
Ուորլիքի մոսկովյան այս այցն ուշագրավ է անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Վաշինգտոնում ունեցած բավական բարձր մակարդակի հանդիպումների համատեքստում. Համանախագահները Վաշինգտոնում հանդիպումներ էին ունեցել Պետդեպարտամենտում, Պենտագոնում և Ազգային անվտանգության խորհրդում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ընտանիքը համալրվել է, հայտնում է NEWSru Israel-ը: Անցած հանգստյան օրերին հրեա վարչապետի ընտանիքը «որդեգրել է» Կայա անունով 10 տարեկան մի շան:
2015թ. Ռուսաստանի Դաշնության համար նշանավորվեց ազգությամբ հրեա սեփական քաղաքացիների կորստով:
Հունաստանի իշխանությունները մոտ ապագայում կերկարաձգեն «բանկային արձակուրդները», հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ֆինանսների նախարարությունում աղբյուրին:
Գործարար Գերման Ստերլիգովը այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի զարգացման իր պլանը, հայտնում է Interfax-ը: Մասնավորապես, նա առաջարկել է Լեռնային Ղարաբաղում շրջանառության մեջ մտցնել ոսկե ու արծաթե դրամներ, ինչպես նաև այս Ղարաբաղը հայտարարել էկոլոգիական օֆշոր:
«Այո, ես կարող եմ հաստատել, որ այդ հարցում փոխզիջում հնարավոր չէ: Ամենայն հավանականությամբ, խոսքը 2 տարով էմբարգոյի պահպանման մասին է»,-ասել է նա:
Կիրակի երեկոյան Օմսկի զորանոցի մասնաշենքերից մեկի փլուզման պատճառը, որի հետևանքով մահացել է 23 զինծառայող, կարող էր լինել վատ վերանորոգումը: Փլատակների տակ էր մնացել 42 զինծառայող, որոնցից 23-ը մահացել են:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Բրյուսելում բանակցությունների ժամանակ համաձայնեցրել են հունական ֆինանսական ճգնաժամի խնդրի լուծման եղանակները:
«Մենք միշտ էլ ասել ենք, որ ոչ մի անհամատեղելիություն չենք տեսնում Հայաստանի՝ տնտեսական այդ նոր միությանը անդամակցումով և Եվամիության հետ համագործակցության հնարավոր եզրեր գտնելու և դրանք կենսագործելու ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Այսօր Մեծ Բրիտանիայի Barclay’s բանկում փակվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի հաշվեհամարը, հայտնում է RIA Novosti-ն:
Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով մահացած զինծառայողների հարազատները որպես փոխհատուցում կարող են ստանալ 5,8 մլն-ական ռուբլի:
ՕՊԵԿ-ը բարձրացրել է 2015 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի նկատմամբ կանխատեսումը օրական 100 հազար բարելով:
Կյանքի 56-րդ տարում մահացել է DS ու Wii հավելվածները շուկայի առաջատար դարձրած Nintendo ընկերության ղեկավար Սատորու Իվատան:
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի նահանգապետ Սքոթ Ուոքերը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, հայտնում է Reuters-ը:
8 մարդ, որոնք պատանդ էին վերցվել Փարիզի մերձակա Վիլնյովա-լա-Գարեն քաղաքի առևտրային կենտրոններից մեկում, ազատ է արձակվել, հայտնում է Lenta.ru-ն:
Նվազագույնը 33 մարդ է զոհվել Աֆղանստանի Հոսթ նահանգում պայթուցիկ նյութերով լի մեքենայի պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով փլատակների տակից դուրս են բերվել այնտեղ մնացած բոլոր զինծառայողները, զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով մինչև 23 մարդու:
Զինվորականներին, ովքեր տուժել են Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով, ինքնաթիռով կտեղափոխեն Մոսկվա: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Օմսկի զորանոցում արտակարգ պատահարի հետևանքով զոհերի թիվը կազմել է 18 մարդ, փլատակների տակից դուրս է բերվել 37 զինծառայող, որոնվում է ևս 5-ը, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
ԱՄԷ-ում մահապատժի են ենթարկել մի կնոջ, ով մեղադրվում էր անցած տարվա դեկտեմբերին ամերիկացի մի ուսուցչուհու սպանելու մեջ:
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը և նրա կինը` Դարյա Տարասովան որդի են ունեցել:
«Ադրբեջանն ասում է, որ իր անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կլուծվի Ղարաբաղի խնդիրը, և ոչ մի այլ պարագայում: Այսինքն` Բաքուն կոշտ պայմաններ է առաջադրում. կամ Ղարաբաղի հարցն է լուծվում, և դրանից հետո ԵՏՄ անդամակցության հարցն է քննարկվում, կամ հակառակ դեպքում` այդ հարցն ակտուալ չէ»:
Հունիսի 5-ին Սուրբ Մարիամ Մագդաղինացու եկեղեցում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ու դքսուհի Քեյթ Միդլթոնի դստեր՝ Շառլոտայի մկրտության արարողությունը: Այդ իրադարձությունը լուսանկարելու պատվին արժանացել էր աշխարհահռչակ լուսանկարիչ Մարիո Տեստինոն, ով լուսանկարել է բրիտանական թագավորական ընտանիքի 4 սերունդներին:
Եթե Ձեզ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսի տեսք ունեն պետությունների ղեկավարների աշխատասենյակները, ապա Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետևյալ հավաքածում:
korrespondent.net-ը որոշել է ներկայացնել մահացու սելֆիները, որոնք ցնցել են սոցցանցերը՝ հիշեցնելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հանուն օրիգինալ լուսանկարի լայքավազքը:
Պապի խնդրանքը զարմացրել է պաշտոնյաներին, բայց նրանց վստահեցրել են, որ կկատարեն այն:
Եվրոպական հանձաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը դրական են գնահատել Հունաստանի վերջին առաջարկությունը տնտեսական բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ՝ հայտնելով եվրոգոտու երկրների կառավարություններին, որ դրանք կարող են հիմք լինել բանակցությունների համար:
Նախկին լեհ արքեպիսկոպոսը, ով մեղադրվում է անչափահասների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ, հոսպիտալացվել է Վատիկանում դատական նիստից մի քանի ժամ առաջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: