Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով։

«Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է, նոր ուսումնական տարվա սկիզբը, նոր նպատակների ու երազանքների ճանապարհի առաջին օրը։

Այս օրը հազարավոր երեխաներ ու երիտասարդներ առաջին անգամ ոտք են դնում կրթական հաստատություններ, շատերն էլ վերադառնում են դպրոցներ ու բուհեր՝ շարունակելու իրենց կրթական ճանապարհը։ Նրանցից յուրաքանչյուրն արժանի է անհոգ մանկության և երիտասարդության, արժանապատիվ կրթության և ապահով ու բարեկարգ միջավայրի։

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու, որտեղ գյուղի և քաղաքի յուրաքանչյուր երեխա կունենա որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություն, և որտեղ ոչ մի երիտասարդ ստիպված չի լինի լքել բուհը՝ ուսման վարձը վճարելու ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով։

Ուժեղ Հայաստան նշանակում է արժանապատիվ դպրոցներ, արժանապատիվ աշակերտներ և ուսանողներ, կրթված ու ինքնավստահ սերունդ, որը վստահ է իր ապագայի նկատմամբ։

Որովհետև ուժեղ երկիրը սկսվում է դպրոցից։ Ուժեղ դպրոցից ծնվում է ուժեղ սերունդ, իսկ ուժեղ սերունդն է կառուցում ուժեղ Հայաստան։

Շնորհավորում ենք Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ։

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, թող նոր ուսումնական տարին լինի խաղաղ, անհոգ, հաջողություններով և նոր գիտելիքներով լի։

Շնորհավորում ենք նաև բոլոր ուսուցիչներին, դասախոսներին, մանկավարժներին և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ Ձեր ամենօրյա աշխատանքով դուք ձևավորում եք ոչ միայն գիտելիք ունեցող, այլև արժանապատիվ, պատասխանատու և ուժեղ քաղաքացի։

Ուժեղ Հայաստան՝ հանուն կրթված սերնդի և մեր երեխաների արժանապատիվ ապագայի»,- ասվում է ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930