![](/banners/BeFunky-design.jpg)
Հրապարակվել են արքայադուստր Շառլոտայի մկրտության պաշտոնական լուսանկարները
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/690x540_1_0274150fde34b0be5e0f865309f24f1f@920x720_0xd42ee42a_7897852451436540101.jpeg)
Հունիսի 5-ին Սուրբ Մարիամ Մագդաղինացու եկեղեցում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ու դքսուհի Քեյթ Միդլթոնի դստեր՝ Շառլոտայի մկրտության արարողությունը: Այդ իրադարձությունը լուսանկարելու պատվին արժանացել էր աշխարհահռչակ լուսանկարիչ Մարիո Տեստինոն, ով լուսանկարել է բրիտանական թագավորական ընտանիքի 4 սերունդներին, հայտնում է Elle-ը:
4 պաշտոնական լուսանկարների թվում առավել մեծ պատմական արժեք ունի այն, որտեղ պատկերված է երկու ընտանիքների խմբային լուսանկարը՝ Քեմբրիջի ընտանիքը՝ ամբողջ կազմով, Ուիլյամի կողմի ազգականները. նրա տատիկը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, պապիկը՝ արքայազն Ֆիլիպը, ու հայրը՝ Չարլզը՝ կնոջ՝ Կամիլլայի հետ:
Քեյթի կողմից լուսանկարում պատկերված են նրա մայրը՝ Քերոլը, հայրը՝ Մայքլը, քույրը՝ Պիպան, ու եղբայրը՝ Ջեյմսը:
Հարցազրույցում լուսանկարիչը պատմել է, որ առավել շատ տպավորվել է ամբողջ ընտանիքի անհավանական էներգետիկայից ու այն կապից, որ զգացվում է Քեյթի ու Ուիլյամի միջև:
«Տեսնել է պետք, թե որքան ամուր են նրանց հարաբերությունները, ու միանգամից զգում ես, թե որքան կարևոր են նրանց ընտանեկան արժեքները»,- ասել է Տեստինոն: