Բաժիններ՝

ԱՄԷ-ում մահապատժի են ենթարկել «պատահական» ամերիկուհուն սպանած կնոջը

ԱՄԷ-ում մահապատժի են ենթարկել մի կնոջ, ով մեղադրվում էր անցած տարվա դեկտեմբերին ամերիկացի մի ուսուցչուհու սպանելու մեջ:

Իբոլինա Ռայանի մարմինը հայտնաբերվել էր Աբու Դաբիի առևտրային կենտրոններից մեկի զուգարանում: Այդ ժամանակ նրան փողոցում սպասում էին իր 11 տարեկան եկվորյակ տղաները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ դատապարտյալ Ալլա Բադր Աբդալլան ունեցել է արմատական հայացքներ ու որոշել է սպանել ինչ-որ արտասահմանցու: Զոհին նա ընտրել է պատահականության սկզբունքով:

Աբդալլան մեղադրվել է նաև Աբու Դաբիի բնակարաններից մեկում ինքնաշեն ռումբի տեղադրման մեջ: Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է ու վնասազերծվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031