Բաժիններ՝

Փող չկա. Պուտինն աշխատանքից ազատել է Ներքին գործերի նախարարության 110.000 աշխատակիցների

Ֆինանսական ճգնաժամով, նավթի գնի անկմամբ և արևմտյան տնտեսական պատժամիջոցներով պայմանավորված, Ռուսաստանում չկա բավարար գումար` նախկին քանակի ոստիկաններ պահելու համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 13-ին հրամանագիր է ստորագրել` Ներքին գործերի նախարարությունում լայնամաշտաբ կրճատումներ կատարելու մասին:

Փաստաթուղթն արդեն հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվության պաշտոնական վեբ-պորտալում:
Համաձայն նախագահի հրամանագրի, ոստիկանության 110 հազար աշխատակցներ կհայտնվեն փողոցում:

Այս փաստաթուղթը փոփոխություն է մտցնում 2014թ. մայիսի 5-ին ընդունված նախկին հրամանագրում, ըստ որի ՌԴ ՆԳՆ-ի անձնակազմի թվաքանակը հաստատված էր 1 մլն 113 հազար 172 աշխատակցի սահմանում: Այժմ թվաքանակը չպետք է գերազանցի 1 միլիոն 3 հազար 172-ը: Կրճատումները վերաբերում են հենց ՆԳՆ-ի աշխատակիցներին, որոնց գործունեությունը ֆինանսավորվում է պետբյուջեով:

Ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր զբաղվում են շենքերի պահպանմանբ և սպասարկմամբ, այս ցուցակի մեջ չեն մտնում, քանի որ դրանք, որպես կանոն, սեփականատերերի կողմից վճարվող ծառայություններ են:

Լրագրողների խնդրանքով, իր չափերով բացառիկ այս կրճատումների փաստը մեկնաբանել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը:

«Հարկ է նշել, որ Ռուսաստանի ՆԳՆ-ում աշխատակիցների գրանցված թվաքանակը չի համապատասխանել աշխատակիցների փաստացի քանակի հետ: Իրականում, կրճատման տակ է ընկնում «կենդանի» ոստիկանների ընդամենը 2%-ը:

Հետաքրքիր է, որ կրճատումները գաղտնի են կատարվում, որի մասին տեղյակ չեն նույնիսկ գեներալները: Ընդ որում, կրճատվող աշխատակիցներին սահմանված վճարումները կատարելու համար անհրաժեշտ է լինելու պետական բյուջեից ծախսել 43 մլրդ ռուբլի»,- ասել է Ալեքսանդր Խինշտեյնը:

Ըստ մեկնաբանների` Ռուսաստանում ՆԳՆ աշխատակիցների նման քանակի կրճատումները, մեղմ ասած, ժամանակին չեն կատարվում: Պետությունը հանցագործության մակարդակով աշխարհում առաջիններից մեկն է, իսկ բնակչության 100 հազարի հաշվով կատարված դիտավորյալ սպանությունների թվով կարող է կրել առաջատարի դափնեպսակը:
Թերևս ոչինչ չի մնացել` իրավապահների աշխատավարձերը վճարելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս