Բաժիններ՝

Եթե Զելենսկին ցանկանում է բանակցություններ, նա կարող է գալ Մոսկվա. Պեսկով

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ բոլոր երկրների ջանքերը, սակայն, ըստ Կրեմլի խոսնակի, Կիևը դեռևս պատրաստ չէ լսել միջնորդներին:

«Նախագահ Պուտինը խոսել է այն մասին, որ եթե Զելենսկին ցանկանում է բանակցություններ, նա կարող է գալ Մոսկվա։ Բայց եթե խոսքը վերաբերում է եռակողմ գագաթնաժողովին, ապա այն անհրաժեշտ է միայն ինչ-որ պայմանավորվածություններ վերջնական տեսքի բերելու համար։ Իսկ բուն պայմանավորվածությունները, անշուշտ, պետք է նախապատրաստել շատ բարդ բանակցությունների ընթացքում… Ոչինչ չի փոխվել»,-հայտարարել է Պեսկովը։

Իր հերթին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը տրամադրված չէ ավարտելու պատերազմը:

«Ցավոք, այս պահին հետախուզական տվյալները, Ռուսաստանից ստացվող ազդանշանները վկայում են, որ կարգավորումը մոտ չէ»,- ասել էր նա՝ հավելելով, որ սեպտեմբերը կարող է բեկումնային դառնալ:

Նաև տեղեկացրել է, որ կառուցողական բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ, հայտնել, որ ռուսական ուժերը չնչին ձեռքբերումներ և մեծ կորուստներ ունեն մարտի դաշտում: Սպիտակ տան բանագնացներն առաջիկայում, հնարավոր է, մեկնեն Կիև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930