Բաժիններ՝

Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով փլատակների տակից դուրս են բերվել այնտեղ մնացած բոլոր զինծառայողները, զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով մինչև 23 մարդու:

«Հայտնաբերվել են բոլոր՝ 42 զինծառայողները: Նրանցից 23-ը մահացել են»,-RIA Novosti-ն մեջբերում է գերատեսչության ներկայացրած տեղեկությունը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Օմսկի մարզում 4 հարկանի զորանոցի մասնաշենքերից մեկը փլուզվել էր: Այդ ժամանակ զորանոցում գտնվել է 337 զինծառայող, ովքեր այդ ժամանակ հանգստանում էին:

Հարուցվել է քրեական գործ:

Ռուսական ԶԼՄ-ները, հղում կատարելով իրավապահ մարմիններում անանուն աղբյուրին, հայտնում են, որ վերջերս այդտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթացել, որի ժամանակ էլ կարող էին փոփոխություններ արվել շինության կոնստրուկցիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս