
Բոլիվիայի իշխանությունները խոստացել են Հռոմի Պապին հյուրասիրել առաջնակարգ կոկով

Պապի խնդրանքը զարմացրել է պաշտոնյաներին, բայց նրանց վստահեցրել են, որ կկատարեն այն:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, ով հուլիսի 8-ից 10-ը այցելել էր Բոլիվիա, տեղական իշխանություններից խնդրել էր` հյուրասիրել իրեն կոկի տերևներով:
«Սուրբ հայրը հատուկ խնդրել էր մեզ, հնարավորություն տալ` այցի ընթացքում փորձել կոկի տերևներ: Մենք մտադիր էինք նրան առաջարկել մաթե և ազգային այլ մթերքներ, սակայն նա խնդրեց այդ մասին:
Իհարկե, դա կլինի Յունգաս շրջանի առաջնակարգ կոկ, քանի որ այնտեղ դա ամենահամեղն է և հաճելին` ծամելու համար»,- Հռոմի Պապի խնդրանքը մեկնաբանել է Բոլիվիայի Մշակույթի նախարար Մարկո Մաչիկաոն:
Նշենք, որ կոկայինային թփի տերևների` կոկի բազմադարյա օգտագործման ավանդույթը ոչ մի կապ չունի թմրամոլության և կոկայինի օգտագործման հետ: Կոկի տերևների ծամելը ճնշում է ծարավի և քաղցի զգացողությունը, առաջացնում է ուժերի հորդում և բարելավում է մարսողությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը