ԱՄՆ-ն կենտրոնացած է Հորմուզով ազատ նավարկությունն ապահովելու վրա. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ներկայիս փուլում Վաշինգտոնը կենտրոնացած է Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ազատ նավարկությունն ապահովելու վրա։

Fox News-ի հետ զրույցում նա ասել է, որ կիրակի իրանական Լարակ կղզուն հասված հարվածները նպատակ ունեին կանխելու Իրանի կողմից նեղուցում ականների տեղադրումը։

Իրանի ղեկավարությունը «այնքան էլ ռազմավարական իմաստությամբ» չի գործում նավթի և գազի արտահանումն արգելափակելու իր փորձերով, ասել է Վենսը՝ Իրանի առաջնորդներին անվանելով «խելագար»:

«Ինձ համար տարօրինակ է, որ նրանք երբեմն կրակ են բացում իրենց իսկ դաշնակիցների վրա՝ պարզապես նավթի և գազի ազատ հոսքը կանխելու համար», – նշել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը սպասում էր, որ Թեհրանը հենց այդ այդպես էլ կվարվի:

Պատերազմի սկսվելուց հետո Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն բարեկամական երկրների համար: ԱՄՆ-ն իր հերթին ծովային շրջափակում է հաստատել իրանական նավահանգիստների նկատմամբ:

Reuters-ի փոխանցմամբ՝ նեղուցով նավագնացությունը մնում է ցածր՝ մոտենալով հանգստյան օրերի ամենացածր մակարդակին։ Նավագնացության մշտադիտարկմամբ զբաղվող Kpler ընկերության տվյալներով՝ կարևորագույն այս ջրուղիով անցած մեկ օրում անցել է ընդամենը հինգ նավ, ինչը զգալիորեն ցածր է 10-օրյա միջին ցուցանիշից, որը կազմում է մոտ 14 նավ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930