Բաժիններ՝

ԵՄ-ում դրական են գնահատել Հունաստանի վերջին առաջարկությունը

Եվրոպական հանձաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը դրական են գնահատել Հունաստանի վերջին առաջարկությունը տնտեսական բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ՝ հայտնելով եվրոգոտու երկրների կառավարություններին, որ դրանք կարող են հիմք լինել բանակցությունների համար:

«Երեք կազմակերպություններն անցկացրել են բարեփոխումների առաջարկի համատեղ գնահատական, որ նախօրեին ներկայացրել է Հունաստանը: Այդ գնահատականների արդյունքները երեկ երեկոյան ուղարկվել են Եվրոխմբի նախագահին»,-հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:

Այդ խորհրդատվությունները կարևոր ազդանշան են մինչ Բրյուսելում եվրոգոտու ֆինանսների նախարարների հետ հանդիպումը, որտեղ կքննարկվի Եվրոպական կայունացնող մեխանիզմի շրջանակում Հունաստանին օգնության տրամադրման հարցը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031