Թեհրանի նկատմամբ զենքի էմբարգոն կարող է պահպանվել 2 տարի
Թեհրանի նկատմամբ զենքի էմբարգոն կարող է պահպանվել 2 տարի: Այս մասին TASS-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
«Այո, ես կարող եմ հաստատել, որ այդ հարցում փոխզիջում հնարավոր չէ: Ամենայն հավանականությամբ, խոսքը 2 տարով էմբարգոյի պահպանման մասին է»,-ասել է նա:
Ընդ որում՝ զրուցակիցը հայտնել է, որ մատակարարումները հետագայում կարող են լինել հատուկ ստեղծվելիք հանձաժողովի ուշադրության կենտրոնում, որը մոնիթորինգի է ենթարկելու կողմերի կողմից գործարքների իրականացումը»:
Ավելի վաղ մեկ այլ աղբյուր հայտնել էր TASS-ին, որ Իրանը համաձայն է պահպանել էմբարգոն գործարքից հետո 6 ամսով:
TASS-ի տվյալով՝ ամերիկյան պատվիրակությունը պնդել է էմբարգոն 8 տարով պահպանելու վրա: