
Վատիկանում հոսպիտալացվել է մանկապղծության մեջ մեղադրվող հոգևորականը

Նախկին լեհ արքեպիսկոպոսը, ով մեղադրվում է անչափահասների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ, հոսպիտալացվել է Վատիկանում դատական նիստից մի քանի ժամ առաջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վատիկանի տվյալով՝ 66-ամյա Յոզեֆ Վեսոլովսկին տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի պալատ: Ինչպես սպասվում է, դատավորը դատական նիստը կտեղափոխի այլ օր:
Յոզեֆ Վեսոլովսկին մեղադրվում է Դոմինիկյան Հանրապետությունում 2008-2013թթ. երեխաների նկատմամբ սեքսուալ բռնություններ կատարելու մեջ: Ներկայում նա տնային կալանքի տակ է գտնվում Վատիկանում:
Եթե 66-ամյա հոգևորականին մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: