Բաժիններ՝

Քաղցկեղից մահացել է Nintendo ընկերության նախագահը

Կյանքի 56-րդ տարում մահացել է DS ու Wii հավելվածները շուկայի առաջատար դարձրած Nintendo ընկերության ղեկավար Սատորու Իվատան:

Նրա մահվան պատճառը եղել է քաղցկեղը, ասվում է այսօր ընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Իվատայի մահից հետո ընկերությունը ղեկավարելու են տնօրենի ներկայացուցիչ Գենյո Տակեդան ու Super Mario Bros խաղի հիմնադիր Սիգերու Միյամոտոն:

Իվատան Nintendo էր եկել 2000 թվականին, իսկ 2 տարի անց նա ղեկավարեց ընկերությունը: Մասնագիտությամբ ծրագրավորող Իվատան Nintendo-ի 126-ամյա պատմության մեջ առաջին տնօրենն էր, ով ընկերության հիմնադիր Ֆուսաձիրո Յամաուտիի ընտանիքի անդամը չէր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031