Լարակ կղզու վրա հարձակումից հետո Իրանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել միջամտել

Իրանական Լարակ կղզու վրա ամերիկյան զինուժի երեկվա հարվածներից հետո պաշտոնական Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է միջամտել իրավիճակին և պահանջել, որ ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները, հաղորդում է իրանական IRNA-ն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ղոլամհոսեյն Դարզին հայտնել է, որ Լարակ կղզու վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են զինվորներ և քաղաքացիական անձինք, իսկ Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին Թեհրանի հարվածներն ինքնապաշտպանության ակտ էին:

Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ ուժերի հարվածի հետևանքով «ակնհայտորեն խախտվել է Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», նաև վնասվել հանրային և մասնավոր սեփականություն:

Ղոլամհոսեյն Դարզին պնդել է, որ Իրանի դեմ պատերազմը հավասար է պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների, որոնց համար պատասխանատվություն է կրում ԱՄՆ-ն՝ հարձակման հրաման տվողների կամ իրականացնողների հետ միասին։

Նամակում Դարզին նշել է, որ Իրանը այս ողջ ընթացքում զսպվածություն է ցուցաբերել, սակայն իրանական ուժերը «չեն տատանվի» պատասխանել ցանկացած հետագա հարձակման՝ արդեն իսկ հարվածելով Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։

Իրանցի պաշտոնյան խնդրել է, որ նամակը շրջանառվի որպես պաշտոնական փաստաթուղթ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930