Խնդիրը փոխնախարարների անունները չեն…Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան Հ/Կ նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է. «Նշանակումներից առաջ՝ ձախողումների գույքագրում
Նիկոլ Փաշինյան
Առողջապահության փոխնախարարներին ազատելու կամ նշանակելուց առաջ ցանկալի կլիներ Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել նաև համակարգի իրական արդյունքներն ու ձախողումների պատասխանատուներին։
Կա մի պարզ, ավանդական մեթոդ․ վերցնում եք սպիտակ թուղթ, բաժանում երկու մասի։ Ձախ կողմում գրում եք ձախողումները, աջ կողմում՝ հաջողությունները (եթե, իհարկե, այդպիսիք կան)։
Աջ հատվածը, հավանաբար, երկար ժամանակ չի զբաղեցնի։
Իսկ ձախ հատվածի հարցում պատրաստ եմ օգնել՝ ԱՀԱ-ի չլուծված խնդիրներից մինչև ապակովագրության ձախողում, բժիշկների անհատական լիցենզավորման քաոսից մինչև կանխարգելիչ ծրագրերի անկում, կադրային քաղաքականության ձախողումներից մինչև առողջապահության ցուցանիշների վատթարացում։
Խնդիրը փոխնախարարների անունները չեն։ Խնդիրը տարիներ շարունակ կուտակված ձախողումներն են, որոնց համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել»։

