Իսրայելի վարչապետի ընտանիքը «որդեգրել է» ծեր շան, որին նախկին տերերը ցանկացել էին քնեցնել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ընտանիքը համալրվել է, հայտնում է NEWSru Israel-ը: Անցած հանգստյան օրերին հրեա վարչապետի ընտանիքը «որդեգրել է» Կայա անունով 10 տարեկան մի շան:

Հուլիսի 12-ին Facebook-ում Նեթանյահուն հրապարակել էր մի լուսանկար, որտեղ պատկերված էն նրա կինը՝ Սառան, երկու որդիները՝ Ավներն ու Յայիրը, ինչպես նաև մի խոշոր սպիտակ մի շուն:

Լուսանկարին կից գրառման մեջ ասվում է, որ էգ շան անունը Կայա է ու կենդանուն նախորդ տերերը ցանկացել էին քնեցնել:

Ավներ Նեթանյահուն պատահմամբ լսել էր շան տխուր ճակատագրի մասին ու առաջարկել էր «որդեգրել» կենդանուն: Շան նախկին տերերը Կայային երեկ հանձնել են Նեթանյահուի ընտանիքին:

11703082_10153036506447076_8964691394436675409_n

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031