Հրեաները սկսել են մասսայաբար փախչել Ռուսաստանից
2015թ. Ռուսաստանի Դաշնության համար նշանավորվեց ազգությամբ հրեա սեփական քաղաքացիների կորստով: Ինչպես հաղորդում է իսրայելական «9-րդ ալիքը», մասնագետների հավաստմամբ, Չերնոբիլի աղետի ժամանակներից հետո արտագաղթի նման մակարդակ չի եղել:
Լրագրողներն իրենց պնդումներում վկայակոչում են Իսրայելի հայրենադարձների հարցերի նախարար Զեև Էլկինին, ով երեկ` հուլիսի 12-ին, վերադարձել է Ռուսաստանից, որտեղ գտնվում էր աշխատանքային այցով: Նրա խոսքերով, իսրայելցիները պետք է պատրաստ լինեն` այդ երկրից հայրենադարձների նոր, ավելի մեծ ալիքի ընդունմանը:
«Մեր առջև բացվում են ավելի լուրջ հնարավորություններ, որոնք, ամեն օր չէ, որ հանդիպում են: Շուտով մենք Ռուսաստանի Դաշնությունից հայրենադարձության ավելի մեծ ալիք պետք է ընդունենք: Մենք, պետք է ինչպես հարկն է պատրաստվենք, որպեսզի կարողանանք ապագա քաղաքացիների ներուժը օգտագործել` Իսրայելի տնտեսության զարգացման համար:
Ըստ Իսրայելի հայրենադարձների հարցերի նախարարության պաշտոնական տվյալների` 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ, 2015թ. Ռուսաստանից հայենադարձվածների թիվը աճել է 51%-ով:
Տարվա սկզբին Իսրայել են ներգաղթել 2435` ազգությամբ հրեա Ռուսաստանի քաղաքացիներ: Ավելի շատ ներգաղթել է Իսրայել Ուկրաինայից` 2938 մարդ: Ընդ որում, Ուկրաինայից արտագաղթելը բացատրվում է շարունակվող պատերազմական վիճակով, այն դեպքում, որ Ռուսաստանում, համենայն դեպս գոնե ձևականորեն, հիմա խաղաղ ժամանկներ են:
Ռուսաստանից արտագաղթյալների պայթունավտանգ քանակի ավելացման պատճառների մասին հրեա պաշտոնյաները նրբանկատորեն լռում են:
Միևնույն ժամանակ, այդ կապակցությամբ շատ անկախ դիտորդներ խոսում են հրեաների մոտ` յուրաքանչյուր անբարենպաստ իրավիճակների կանխատեսման` դարերով ձևավորված ունակությունների մասին: Իհարկե, հրեաների նման չափերի արտագաղթը Ռուսաստանի համար ոչ մի լավ բան չի կանխագուշակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը