Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում առաջարկել է շրջանառության մեջ ոսկի մտցնել
Գործարար Գերման Ստերլիգովը այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի զարգացման իր պլանը, հայտնում է Interfax-ը: Մասնավորապես, նա առաջարկել է Լեռնային Ղարաբաղում շրջանառության մեջ մտցնել ոսկե ու արծաթե դրամներ, ինչպես նաև այս Ղարաբաղը հայտարարել էկոլոգիական օֆշոր:
«Ղարաբաղն ունի տվյալ նախագծի իրականացման համար երեք անհրաժեշտ բաղկացուցիչներ՝ առաջին՝ ոսկու առկայություն, երկրորդ՝ Ղարաբաղը չճանաչված պետություն է, ու այդ իսկ պատճառով վերջինիս չեն սահմանափակում միջազգային բանկիրներն ու ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը»,- հայտարարել է Ստերլիգովը:
Նրա խոսքով՝ հայկական սփյուռքը կարող է օգտագործել ոսկե ու արծաթե դրամը որպես ներքին հաշվարկման միավոր:
Լեռնային Ղարաբաղում աշխարհում առաջին էկոլոգիական օֆշորի ստեղծման համար, ըստ գործարարի, Լեռնային Ղարաբաղի ղեկավարները կարող էին արձակել երեք հրաման տան՝ արգելել վաճառել պլաստիկե շշեր ու փաթեթավորումներ, քիմիական լվացող միջոցներից անցում կատարել բնական եղանակների ու արգելել հողի քիմիական պարարտացումը:
Թե ինչ կերպ է գործելու էկոլոգիական օֆշորը, Ստերլիգովը չի ասել: Գործարարը նաև առաջարկել է ավելացնել սննդամթերքի մատակարարումը Ռուսաստան:
Հիշեցնենք, որ գործարարը այսօր տեղեկացրել է, որ հուլիսի 16-ին Լեռնային Ղարաբաղից գնալու է Մոսկվա:
«Ես որոշել եմ հինգշաբթի վերադառնալ Ռուսաստան, որպեսզի վերջ տամ խոսակցություններին, թե թաքնվում եմ արդարադատությունից, իսկ ընտանիքիս այստեղ եմ թողնում: Նման լուրերը վնասում են Ղարաբաղի ու Ռուսաստանի փոխհարաբերություններին, իսկ ինչո՞ւ նրանք պետք է ինձ համար վիճեն»,-բացատրել է նա:
Ստերլիգովի խոսքով՝ Մոսկվայում ինքը հերքելու է ցանկացած կապ ազգայնականների հետ: