Մոսկվայի դատարանը ադրբեջանցի «օրենքով գող» Տոլիկ Նոգինսկուն ազատազրկման է դատապարտել

Մոսկվայի Նոգինսկի դատարանը ադրբեջանցի «օրենքով գող» Տալեխ Դագլիևին, ով կրիմինալ շրջանակներում հայտնի է որպես Տոլիկ Նոգինսկի,  դատապարտել է 1 տարվա պայմանական ազատազրկման զենք պահելու մեղադրանքով, հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով դատարանում իր աղբյուրին:

«Դատավոր Սվետլանա Պոլեժաևան նրան մեղավոր է ճանաչել զենքի անօրինական պահման մեջ ու 1 տարով պայմանական ազատազրման է դատապարտել»,-ասել է աղբյուրը:

Դագլիևը Մերձմոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից կալանավորվել էր 2015 թվականի ապրիլին:
Նրա մոտ հայտնաբերվել էր 3 փամփուշտով ատրճանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031