Սելֆիի համաճարակին այս տարի զոհ է գնացել 50 մարդ
Վիճակագրության համաձայն՝ 2015թ. սելֆիներն ամբողջ աշխարհում դարձել են 50 մարդու մահվան պատճառ:
korrespondent.net-ը որոշել է ներկայացնել մահացու սելֆիները, որոնք ցնցել են սոցցանցերը՝ հիշեցնելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հանուն օրիգինալ լուսանկարի լայքավազքը:
2014-ին Լեհաստանից ամուսնական զույգը մահացավ Պորտուգալիայում: Ամուսինները ցանկանում էին գեղեցիկ սելֆի անել ժայռի մոտ: Ողջ մնացին միայն նրանց փոքրիկ երեխաները, որոնց աչքի առաջ ծնողները զոհվեցին:
Դեպքը տեղի է ունեցել 2015 թ. հունվարին: Դեռահասը ցանկացավ լայքեր հավաքել Սպունգ Բոբի կերպարում՝ ծիծաղելի լուսանկար անելով զուգարանում: Տղան սայթաքեց, գլուխը հարվածեց զուգարանակոնքին ու մինչ բժիշկների ժամանումը մահացավ արնահոսությունից:
17-ամյա Քսենյա Իգնատևան Սանկտ Պետերբուրգում հայտնի էր իր անսովոր վայրերում արված սելֆիներով: Նրա ոտքը սահեց կամրջից, ու նա բռնելով էլեկտրական լարից՝ հոսանքահարվեց:
Այս լուսանկարը դարձավ 26-ամյա Կոլետ Մորենոյի մահվան պատճառը: Նրա ընկերուհին՝ Էշլին, չկարողացավ ղեկավարել ավտոմեքենան, ու այն բախվեց դիմացից ընթացող մեքենային: Այդ օրը Կոլետը գնում էր աղջիիների հետ տոնելու իր հարսանեկան խնջույքը:
23-ամյա լեհ Սիլվիա Ռեյչելը բարձրացել էր Իսպանիայի Պուենյե դե Տրիանա հայտնի կամուրջը՝ հանուն գեղեցիկ կադրի: Նա ընկավ 4 մետր բարձրությունից: Մահը վայրկենապես վրա հասավ:
18-ամյա Աննա Ուրսուն որոշեց գնացքի տանիքին սելֆի անել, սակայն դիպչեց ոտքով էլեկտրալարին: Նա մահացավ ծանր այրվածքներից:
Համացանցում ծանոթացած երիտասարդները որոշեցին սելֆի անել ՀԱՀ-ում բլուրներից մեկի վրա: Աղջիկը շատ մոտենալով ժայռին՝ ընկավ ու մահացավ մինչ բժիշկների ժամանումը:
Ռամոն Գոնսալեսը պուերտոռիկացի հաջողակ ռեփեր էր: Նա ցանկացավ սելֆի անել մոտոցիկլետ վարելիս, սակայն բախվեց դիմացից ընթացող մեքենային: