
Գարրի Կասպարովը որդի է ունեցել

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը և նրա կինը` Դարյա Տարասովան որդի են ունեցել: Այս մասին միջազգային գրոսմայստեր (1980թ.), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1985թ.), ԽՍՀՄ չեմպիոն (1981թ., 1988թ.), Ռուսաստանի չեմպիոն (2004թ.), Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութակի հաղթող Գարրի Կասպարովը գրել է իր Twitter-յան էջում:
«Կինս` Դաշան և ես, ուրախ ենք տեղեկացնել, որ մեր որդին` Նիկոլասը ծնվել է հուլիսի 6-ին: Մայրը և երեխան երջանիկ են և առողջ: Շնորհակալություն բարեմաղթանքների համար»,- գրել է նա:
Կասպարովը հայր դարձավ չորրորդ անգամ: 2006թ. ծնվել է ամուսինների դուստրը` Աիդան: Բացի այդ, աշխարհի նախկին չեմպիոնն ունի երեխաներ նախորդ երկու ամուսնություններից. դուստրը` Պոլինան (1992թ.) և որդին` Վադիմը (1996թ.):
Պատրաստեց Անի Գաբուզյանը