Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով 18 զինծառայող է մահացել
Օմսկի զորանոցում արտակարգ պատահարի հետևանքով զոհերի թիվը կազմել է 18 մարդ, փլատակների տակից դուրս է բերվել 37 զինծառայող, որոնվում է ևս 5-ը, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Հուլիսի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ փլատակների տակից դուրս է բերվել 37 զինծառայող, որոնցից 18-ը զոհվել են, կատարվում է 5 զինծառայողների որոնողական աշխատանքները»,-հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ 19 զինծառայող գտնվում է բժշկական հաստատություններում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Օմսկի մարզում 4 հարկանի զորանոցի մասնաշենքերից մեկը փլուզվել էր: Այդ ժամանակ զորանոցում գտնվել է 337 զինծառայող, ովքեր այդ ժամանակ հանգստանում էին:
Հարուցվել է քրեական գործ:
Ռուսական ԶԼՄ-ները, հղում կատարելով իրավապահ մարմիններում անանուն աղբյուրին, հայտնում են, որ վերջերս այդտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթացել, որի ժամանակ էլ կարող էին փոփոխություններ արվել շինության կոնստրուկցիայում: