ՇՀԿ գրեթե բոլոր երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և դրա համադրմանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ
ՇՀԿ գրեթե բոլոր երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և դրա համադրմանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ. աջակցությունից ձեռնպահ է մնացել միայն Հնդկաստանը
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով ստորագրված Բիշքեկի հռչակագրի հիմնական դրույթները.
ՇՀԿ-ն ռազմաքաղաքական բլոկ չէ և ուղղված չէ այլ երկրների և կազմակերպությունների դեմ. կազմակերպությունը ողջունում է համագործակցությունը նրանց հետ, ում գործունեությունն ուղղված չէ ՇՀԿ-ի և նրա անդամ պետությունների շահերի դեմ։
Փոխգործակցությունը ՇՀԿ շրջանակներում կարող է դառնալ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության տարածության հիմքը։
«Առանձին երկրների կամ պետությունների խմբերի» կողմից գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգերի միակողմանի և անսահմանափակ մեծացումը բացասաբար է ազդում միջազգային կայունության վրա։
ՇՀԿ անդամները հանդես են գալիս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմականացման դեմ և հանուն համացանցի ազգային սեգմենտները կառավարելու պետությունների ինքնիշխան իրավունքների։
ՇՀԿ պետությունները հանդես են գալիս ԱԲ-ի (արհեստական բանականության) անվտանգ և պատասխանատու օգտագործման օգտին։
ՇՀԿ-ում խորապես անհանգստացած են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով, դատապարտում են Իրանին հասցված հարվածները։

