Բաժիններ՝

Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջական դիմել է Apple-ին` խնդրելով ընկերության քարտեզագրական ծառայություններում Օնտարիո լճի անունը փոխել և դարձնել «Ամերիկա լիճ»։ Այս մասին պատմել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամը։

Նրա խոսքով՝ նախագահն անձամբ է կապ հաստատել Apple-ի հետ, ուստի վարչակազմերը ակնկալում են, որ նոր անվանումը շուտով կհայտնվի ընկերության քարտեզներում։

«Նախագահը անմիջականորեն կապ է հաստատել Apple-ի հետ, այնպես, որ ես վստահ եմ, որ շուտով կտեսնենք, որ նրանք կփոխեն անունը՝ դարձնելով Ամերիկա լիճ», – հայտարարել է Բերգամը Fox Business-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Google Maps-ն արդեն վերանվանել էր Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ»՝ ԱՄՆ օգտատերերի համար։

Օնտարիո լիճը վերանվանելու մասին հրամանը Թրամփը ստորագրել էր օգոստոսի 27-ին, ինչից հետո փաստաթուղթն անմիջապես ուժի մեջ է մտել։

Վաշինգտոնի որոշմանը, սակայն, չի աջակցել հարևան Կանադան, որի հետ ԱՄՆ-ն կիսում է լիճը։

Վարչապետ Մարկ Քարնին հիշեցրել է, որ Օնտարիո անվանումը օգտագործվում է ավելի քան 400 տարի և եղել է շատ ավելի վաղ, քան Միացյալ Նահանգների անկախության ձեռքբերումը։ Նա հայտարարել է, որ Կանադան կշարունակի լիճը անվանել իր նախկին անունով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930