Բաժիններ՝

Օմսկում զոhված զինծառայողների ընտանիքները կարող են ստանալ մինչև 5,8 մլն-ական ռուբլի

Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով մահացած զինծառայողների հարազատները որպես փոխհատուցում կարող են ստանալ 5,8 մլն-ական ռուբլի:

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ՍՕԳԱԶ ապահովագրական խումբը 2015 թվականի հունվարի 1-ից պայմանագիր է կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ՝ զինծառայողների կյանքի ու առողջության ապահովագրման վերաբերյալ:

Ապահովագրական վճարը ապահավագրվածի համար կազմում է 2,337 մլն ռուբլի, ծանր վնասվածքներ ստանալու դեպքում՝ 233,7 հազար ռուբլի, թեթև վնասվածքի՝ 58,4 հազար ռուբլի:

Վերջին տվյալների համաձայն՝ Օմսկի զորանոցի փլուզման հետևանքով զոհվել է 23 զինծառայող, 19 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս