
Օմսկի զորանոցի փլուզման հետևանքով վիրավորված զինծառայողներին կտեղափոխեն Մոսկվա

Զինվորականներին, ովքեր տուժել են Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով, ինքնաթիռով կտեղափոխեն Մոսկվա: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 18 մարդ, ևս 19 մարդ գտնվում է հիվանդանոցներում: Փլատակների տակից դուրս է բերվել 37 զինծառայող:
Օմսկի մարզի ղեկավար Վիկտոր Նազարովը ցավակցել է զոհերի ընտանիքներին:
Արտակարգ պատահարի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 345 մարդ ու 67 միավոր տեխնիկա:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Սվետլի ավանի զորանոցում: Նախնական տեղեկություններով՝ փլուզման պատճառ կարող էին լինել վերանորոգման ժամանակ արված խախտումները:
Հարուցվել է քրեական գործ: